Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0009-0003 ծածկագրից 0,47366հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի դրական դիրքորոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ N 1920-Ն որոշման պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-022-0009-0003 ծածկագրից 0,47366հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: