Հիմք ընդունելով Էդգար Շահբազյանի 09.01.2026թ. N 210՝ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և 29․12․2005թ․ N 2387-Ն որոշման, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը կառուցվել է 2020թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Էդգար Գալուստի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վառոյի ձորակ 6-րդ թաղամաս N 31 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0053-0016/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 136,72քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 269 202 /երկու հարյուր վաթսունինը հազար երկու հարյուր երկու/ ՀՀ դրամ /հաշվառման ծածկագիր՝ 2023ULAXKT/:
2․ Վերահասցեավորել օրինականացված բնակելի տունը և նոր հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Վառոյի ձորակ թաղամաս, ---փողոց, բնակելի տուն N -----:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: