Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 օգոստոսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Աշտարակ համայնքի ավագանու 29.01.2013թ. N 9-Ա որոշմամբ հաստատված Աշտարակ քաղաքի գլխավոր հատակագիծը, նկատի ունենալով, որ ըստ գլխավոր հատակագծի նշված տարածքից բնակավայրերի նպատակային նշանակության հողերից (Բ-IV) ինդեքսով /կցվում է/ 4,58հա փոխվել է գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի, ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով`

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ քաղաքի 02-001-0376-0041 ծածկագրով 0,04892հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:

- Սույն որոշման 1 կետի հանձնարարականներն ընդունել ի գիտություն, կատարված փոփոխությունը ընդգրկել համայնքի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:  

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner