Հիմք ընդունելով Վեռա Աշոտի Ղազարյանի 29.07.2025թ N 9723 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ /15.07.2025թ ԳՄ 3625/, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 24/07/2025 N Կ-24072025-02-0191 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Արուճ բնակավայրում գտնվող Վեռա Աշոտի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 1.015 հա գյուղատնտեսական հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-022-0150-0002-ից 0.3410 հա և 0.8090/ ավել օգտագործվող 0.135 հա /ընդամենը 1.15 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Վեռա Աշոտի Ղազարյանի /ծնվ. 10.01.1935թ./ սեփականության իրավունքը 02-022-0150-0002 կադաստրային ծածկագրում 1.015 հա հատկացումից ավել
օգտագործվող 0.135 հա մակերեսով /ընդամենը 1.15 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: