Հիմք ընդունելով Խաչիկ Կարապետյանի 02.06.2025թ N 6744 դիմումը, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 11.11.2025թ. թիվ 98 արձանագրությունը՝ Խաչիկ Կարապետյանին պատկանող Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող 0.18153 հա 02-112-0140-0024 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ինչպես նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37 հոդվածի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1 Խաչիկ Վախթանգի Կարապետյանին /ծնվ 31.01.2001թ/ պատկանող 0.18153հա 02-112-0140-0024 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու այգու /հնդավոր/ ՝ առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: