Հիմք ընդունելով Հովհաննես Պողոսի Կարապետյանի լիազոր անձ՝ Մանուկ Գալուստի Մուրադյանի 08.09.2025թ .N11729 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 08.04.2025թ. N 1019-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրություն.
<< Հիմք ընդունելով Հովհաննես Պողոսի Կարապետյանի լիազորված անձ՝ Մանուկ Գալուստի Մուրադյանի 04.04.2025թ N 3928՝ դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ 28.03.2025թ ԳՄ 658, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Ագարակ բնակավայրում գտնվող Հովհաննես Պողոսի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0.20 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-004-0035-0070/ ավել օգտագործվող 0.00422 հա /ընդամենը 0.20422 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հովհաննես Պողոսի Կարապետյանի /ծնվ. 18.04.1974թ./ սեփականության իրավունքը 02-004-0035-0070 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.00422 հա մակերեսով /ընդամենը 0.20422 հա/ հողամասի նկատմամբ: 2. 02-004-0035-0070 ծածկագրով 0.20422 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 2-րդ փողոց, 36 բնակելի տուն: 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:>>
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: