Հիմք ընդունելով Սմբատ Գյոզալյանի 02-04.2025թ. N 3809՝ տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Գ. Լուսավորչի փողոցում գտնվող տնամերձ հողամասին և բնակելի տանը /ծածկագիր՝ 02-001-0039-0063/ տալ 40 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ, Աշտարակ, Գ. Լուսավորչի փողոց, N 40 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: