Հիմք ընդունելով վարդանուշ Ամատունյանցի լիազորված անձ Հասմիկ Սարգսյանի 13.12.2024թ․ N14247 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-112-0283-0039 0․0600հա/ տալ 64 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, Օհանավան, Արա-Լեռ թաղամասի 16-րդ փողոց, հողամաս 64:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: