Հիմք ընդունելով Շիրակ Ռազմիկի Շահբազյանի 16.04.2025թ N 4524 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ ԳՍ 2006, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող Շիրակ Ռազմիկի Շահբազյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-058-0245-0009/ 0.33615 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Շիրակ Ռազմիկի Շահբազյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Շիրակ Ռազմիկի Շահբազյանի /ծնվ.03.01.1966թ./ և Սվետլանա Շիրակի Շահբազյանի /ծնվ.22.10.1990թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի կադաստրային քարտեզի 02-058-0245-0009 ծածկագրով 0.33615 հա անշարժ գույքի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: