Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 110-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 110-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գևորգ Խուդոյանի 20.05.2025թ. N 6089, Գոռ Սարգսյանի ներկայացուցիչ Կարեն Հովեյանի 04.07.2025թ. N 8594, Հակոբ Կաբակուլակյանի ներկայացուցիչ Թամարա Մանուկյանի 30.07.2025թ. N 9809 և Սերգեյ Ատոմյանի ներկայացուցիչ Դավիթ Գասպարյանի 29.08.2025թ. N 11242՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի 02-068-0417-0059 ծածկագրով, Գևորգ Վազերի Խուդոյանին սեփականության իրավունքով պատկանող 0,126հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0508-0009 ծածկագրով, Գոռ Ֆելիքսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,098986հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղ. արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0213-0005 ծածկագրով, Հակոբ Աբրահամի Կաբակուլակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,67163հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0761-0015 ծածկագրով, Սերգեյ Միշայի Ատոմյանին և Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,373հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


Կողմ -18

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner