Հիմք ընդունելով Տիգրան Ռոբերտի Մարտիրոսյանի 20.12.2024թ N14606 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի /10․12․2024թ․ ԳՄ3565/ վկայագիրը և փաստացի կատարված տնամերձ հողամասի չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիգրան Ռոբերտի Մարտիրոսյանի ժառանգությամբ ձեռք բերված 0․12հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0047-0004/ ավել օգտագործվող 0․05863հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Տիգրան Ռոբերտի Մարտիրոսյանի /ծնվ.27.10.1968թ./ ժառանգությամբ ձեռք սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող 02-028-0047-0004 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․17863հա տնամերձ հողամասի նկատմամբ:
2․ 02-028-0047-0004 ծածկագրով 0․17863հա տնամերձ հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական, 4-րդ փողոց, բնակելի տուն N27:
3.Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: