Հիմք ընդունելով Վարդգես Մեխակի Բաբայանի 19.02.2024թ N1895 դիմումը, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարդգես Մեխակի Բաբայանի ընտանիքին հատկացված 0․18հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0043-0021/ ավել օգտագործվող 0․22488հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Վարդգես Մեխակի Բաբայանի /ծնվ11.11.1953թ․/, Նվարդ Վաչագանի Բաբայանի /ծնվ05.02.1958թ․/, Սաթենիկ Վարդգեսի Բաբայանի /ծնվ22.04.1977թ․/ և Գագիկ Վարդգեսի Բաբայանի /ծնվ11.09.1978թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող 02-028-0043-0021 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․40488հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2․02-028-0043-0021 ծածկագրով 0․40488հա մակերեսով հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական, 1-ին փողոց, 6-րդ փակուղի, բնակելի տուն N8:
3.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ