Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 20.05.2025Թ. N 1365-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռազմիկ Կարախանյանի 26.05.2025թ. N 6389 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 23/05/2025 N Կ-23052025-02-0214 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Համայնքի ղեկավարի 20.05.2025թ թիվ 1365-Ա որոշման նախաբանը փոփոխել և կարդալ՝

<<Հիմք ընդունելով Ռազմիկ Արմենակի Կարախանյանի 19.05.2025թ N 5949 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, իրեն պատկանող Աշտարակ քաղաք, Պ.Պռոշյանի փողոց 173 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0057-0010 ծածկագրի 0.1040 հա տնամերձ հողամասի և այդ հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը /1980թ./ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կադաստրային քարտեզագրման արդյունքում, որպես առանձին գույքային միավոր հաշվառված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքներն ու չի առաջացնում սերվիտուտ>>:

2.Աշտարակ համայնքի ղեկավարի 20.05.2025թ. N 1365-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությունը.

<<1․ Ճանաչել Ռազմիկ Արմենակի Կարախանյանի / ծնվ. 15.05.1958թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ քաղաք, Պ.Պռոշյան փողոց, 173 բնակելի տուն հասցեում, ըստ կադաստրային քարտեզի 02-001-0057-0010 ծածկագրում գտնվող 0.08 հա տնամերձ հողամասից ավել օգտագործվող /մինչև 300 քմ/ 0.024 հա հողամասի նկատմամբ/ ընդհամենը 0.1040 հա/, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է մինչ համայնքի կադաստրային քարտեզագրումր և Աշտարակ համայնքում իրավունքների առաջին պետական գրանցումը և այդ հողամասում /1980թ/ կառուցված 213.07 քմ մակերեսով բնակելի տան, 10.01 քմ թոնրատան և 3.76 քմ ծածկի նկատմամբ, որոնք նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչ 2001 թվականի մայիսի 15-ը: >>։

3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/ -Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner