Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 163
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դիանա Նիկողոսյանի 27.04.2023թ. N 4121 և 4122, Թամարա Սարգսյանի և Սոնա Խաչատրյանի 27.04.2023թ. N 4153` հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

    1. Հավանություն տալ Դիանա Ստեփանի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0457-0040 ծածկագրով 0,0529հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան և քարե պարսպի կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    2. Հավանություն տալ Դիանա Ստեփանի Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0457-0041 ծածկագրով 0,0513հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը՝ բնակելի տան կառուցման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

     3. Հավանություն տալ Թամարա Գուրգենի Սարգսյանին և Սոնա Մուրադի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0600-0006 ծածկագրով 0,25հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,16164հա վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner