Այսօր: Երեքշաբթի, 25 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 234
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 մարտի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բաբկեն Գաբրիելյանի 07.03.2025թ. N 2586՝ վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին դիմումը, նկատի ունենալով, որ վարձակալության իրավունքով տրամադրված 1,0հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր՝ 02-061-0132-0047/, գյուղատնտսական նպատակային նշանակության 1,0հա մակերեսով հողամասի նկատմամբ Կոշի համայնքապետի և Բաբկեն Ֆեոդրի Գաբրիելյանի միջև 21.05.2003թ. կնքված ՍՄ 1046 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հողամասի մակերեսի փոփոխություն՝ 1,0հա-ի փոխարեն 0,64765հա /0,605023հա-վարելահող և 0,042627հա-այլ հողատեսք/:

2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/

   - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner