Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցքից սկիզբ առնող փակուղուն տալ 3 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 3-րդ փակուղի:
2. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող փողոցին տալ 10 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 10-րդ փողոց:
3. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրում գտնվող փողոցին տալ 43 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 43-րդ փողոց:
4. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի Մ․ Մաշտոցի փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 12 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ․ Մաշտոցի փողոց, 12-րդ փակուղի:
5. ՈՒշի, Արտաշավան, Օշական և Նոր Երզնկա բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում: