Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27․03․2025թ․ թիվ ԱՐԱԴ/0712/02/24 վճիռը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2 և 3 կետերի, ՀՀ <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
1.Ճանաչել Զավեն Տաճատի Գալստյանի /ծնվ․29․10․1932թ․/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում գտնվող 02-008-0145-0815 ծածկագրով 600քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20% 120քմ հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 720քմ/:
2.Զավեն Տաճատի Գալստյանի կողմից ավել օգտագործվող 246քմ հողամասը վաճառել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 89224 /ութսունինը հազար երկու հարյուր քսանչոր / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
-Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: