Հիմք ընդունելով Գրիգոր Կյուրեղյանի 26․09․2025թ․ N 12707, Սիրանուշ Ղազարյանի 26․09․2025թ․ N 12708 և Անիկ Աբգարյանի 26․09․2025թ․ N 12710 դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ և 79-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող, Գրիգոր Աղվանի Կյուրեղյանին սեփականության իրավունքով պատկանող 0,12հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 02-080-0002-0107/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը 3 200 000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով գնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Համաձայնություն տալ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 14-րդ փողոց, N 2 հասցեում գտնվող, Սիրանուշ Աղասու Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,12հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 02-080-0002-0105/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը 3 200 000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով գնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Համաձայնություն տալ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող, Անիկ Վարդգեսի Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,12հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 02-080-0002-0106/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը 3 200 000 /երեք միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով գնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |