Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 26․12․2024թ․ N 2/փ-526 դրական եզրակացությունը` Աղձք բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 7) ենթակետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 31-րդ կետերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1․Հաստատել Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-008-0132-0001 ծածկագրից 0,002հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողեր գործառնական նշանակության փոփոխությունը:
2. Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի 02-008-0132-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,002հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով:
3. Առաջին կետում նշված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Աղձք բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |