Այսօր: Երկուշաբթի, 7 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



06 ապրիլի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Ն. ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <ՆԱՏՈՒՐՊՐՈԴ> ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Զաքարյանի 19.12.2024թ. N 14523՝ ինքնակամ պարիսպների օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև պարիսպը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0191-0011-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 31,54քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 3,1քմ մակերեսով ինքնակամ պարիսպը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023CZYTNB/:

2. Առաջին կետում նշված ինքնակամ |պարիսպը ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց, շինություն N 1/10:

3. Առաջարկել կառույցն իրականացրած <ՆԱՏՈՒՐՊՐՈԴ> ՍՊԸ-ին գնելու օրինական ճանաչված 3,1քմ մակերեսով պարիսպը` 1քմ-ի օտարման համար վճարելով 3938 /երեք հազար ինն հարյուր երեսունութ/ ՀՀ դրամ, իսկ պարսպի զբաղեցրած 31,54քմ հողամասից 9,3քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ, իսկ մնացած 22,24քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 13 325,4 /տասներեք հազար երեք հարյուր քսանհինգ ամբողջ չորս տասնորդական/ ՀՀ դրամ:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner