Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 479
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՐՈՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռաֆիկ Պետոյանի 18.08.2025թ. N 10659՝ ինքնակամ կառույցները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ բնակելի տունը, ծածկոցները, պահեստը և ավտոտնակը որոնք կառուցվել են2003 և 2004թվականներին դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունները չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի, Լեռնարոտ բնակավայրի, 02-050-0003-0006 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող, 1000 քմ բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված՝ /հաշվառման տվյալներ 2023G2BM4X/ 181.9 քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 138.25քմ/ ինքնակամ բնակելի տունը /կառուցված 2003թ./, 24.54 և 6.16քմ արտաքին մակերեսով ծածկոցները /կառուցված 2004թ./, 16.2 քմ արտաքին մակերեսով պահեստը /ներքին մակերեսը 11.9քմ, կառուցված 2004թ./ և 19.04քմ արտաքին մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը 19.04 քմ, կառուցված 2004թ./ ճանաչել համայնքային սեփականություն:

2. Առաջին կետում նշված ինքնակամ շինությունները ճանաչել օրինական:

3. 02-050-0003-0006 ծածկագրից 0.1հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել

- Աշտարակ, Լեռնարոտ, 1-ին փողոց, բնակելի տուն N 39:

4. Առաջարկել շինություններն իրականացրած Ռաֆիկ Ազատի Պողոսյանին գնելու օրինական ճանաչված 181.9 քմ մակերեսով բնակելի տունը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1893 /մեկ հազար ութ հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ, 30.7 քմ ընդհանուր մակերեսով ծածկոցները՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 /մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, 16.2քմ մակերեսով պահեստը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 /մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ և 26.8 քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 631 /վեց հարյուր երեսունմեկ/ ՀՀ դրամ, իսկ 1000 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 217.8 /երկու հարյուր տասնյոթ ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1, 2, 3 և 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Տիգրանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner