Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 05.06.2025թ. N Կ-05062025-02-0217 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 11 նոյեմբերի 2025 թվականի N 4199-Ա որոշման 2-րդ կետում կատարել փոփողություն և ընդունել նոր խմբագրությամբ.
1. Սամվել Գարեգինի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-087-0099-0051 ծածկագրով հողամասում տալ անասնապահական տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2 < 2. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-087-0099-0051/, Սամվել Գարեգինի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, անասնապահական տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 1.4216հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:
3. Երկրորդ կետում նշված 1,5հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, հողամաս N 34:
4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: