Հիմք ընդունելով Էլմիրա Գյանջունցի լիազորված անձ Ալմաստ Պարզյանի 16.06.2025թ․ N 7618 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13/06/2025թ. N Կ-13062025-02-0116 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 02.07.2024թ. N 2353-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
<< 02-001-0859-0067 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Էլմիրա Գյանջունցի լ/ա Ալմաստ Պարզյանի 03. 05. 2024թ., N 4973՝ անշարժ գույքին հասցե տալու դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի 02-001-0859-0067 ծածկագրով հողամասին և տնտեսական շինությանը տալ 154/4 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Աշտարակ ք., Գ. Նարեկացու փողոց, N 154/4 տնտեսական շինություն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: >>
2․ Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: