Հիմք ընդունելով Սամվել Սուրենի Ադիբեկյանի 26.05.2025թ N 6385 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ԳՄ 2199, ԳՄ 2200/, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող Սամվել Սուրենի Ադիբեկյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-113-0003-0052/ 0.1020 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Սամվել Սուրենի Ադիբեկյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Սամվել Սուրենի Ադիբեկյանի /ծնվ.16.05.1955թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0003-0052 ծածկագրից 0.1020 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: