Այսօր: Ուրբաթ, 13 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 38-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2026 թվականի N 38-Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արսեն Դավթյանի 13.02.2026թ. թիվ 2055, Նելլի Սահակյանի 19.02.2026թ. թիվ 2295 և Մարիա Վարդանյանի 23.02.2026թ. թիվ 2414 դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

 1.Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասի, 9 շենք, 2-րդ բնակարանի բնակիչ, Արսեն Միքայելի Դավթյանին 2026թ․ Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը մասնակցելու համար 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 8 փողոց, 2-րդ նրբանցքի 4 տան բնակիչ, Թամարա Էդիկի Կարապետյանին 2026թ․մայիսի 4-ից 9-ը Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում անցկացվող «Ոսկե Աֆրոդիտե» պարի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու համար 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

3. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Գ. Նարեկացու փողոցի, 83 տան բնակիչ, Մարիա Էդվարդի Վարդանյանին 2026թ․ մարտի 28-ից մայիսի 16-ը Ֆրանսիայի Պրիվա քաղաքում կայանալիք աշխատանքային պրակտիկային մասնակցելու համար 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -15

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner