ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ․ դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանում տեղի կունենա <<Արմստրոյ>> ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի Գ․ Նարեկացի հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.ashtarak.am)։
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք․ Երևան, Բուզանդի 1/3, էլ․ փոստ՝ envexpertise@env.am)։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Սարգիս Մխիթարյան, հեռախոս՝ 098 25 25 69, էլ․ փոստ՝ s.mkhitaryan1990@gmail.com: