Հիմք ընդունելով Սմբատ Գյոզալյանի 02-04.2025թ. N 3809՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> 2008 թվականի հուլիսի 19-ի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0039-0063 ծածկագրով, տնամերձ հողամասում կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 1955-1988 թվականներին, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Սմբատ Արեսի Գյոզալյանին /ծնված 13.02.1960թ./ սեփականության իրավունքով պատկանող՝ Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, 02-001-0039-0063 կադաստրային ծածկագրով, բնակելի կառուցապատման հողամասում՝ մինչև 2001թ. /1955-1988թթ./ կառուցված 303.9 քմ մակերեսով բնակելի տունը /կառուցված 1955-1988թթ./, 23.9 քմ մակերեսով տնտեսական շինությունը /կառուցված 1988թ./ 5.4քմ մակերեսով թռչնանոցը /կառուցված 1988թ./, 2.8 քմ մակերեսով թռչնանոցը /կառուցված 1988թ./ և 6.24 քմ մակերեսով պարիսպը /կառուցված 1981թ./, որոնք նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչ 2001 թվականի մայիսի 15-ը, ճանաչել օրինական՝ առանց օրինականացման համար սահմանցած վճարի գանձման:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: