Հիմք ընդունելով <<ԱՇՏԱՐԱԿ>> ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Տանուտերյանի 03․02․2025թ․ N 925 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 11.02.2025թ. N 17-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի ա) ենթակետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ն․Սիսակյան փողոց N 14/8 հասցեում գտնվող, 02-001-0865-0220 ծածկագրով 2,4քմ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի նկատմամբ <ԱՇՏԱՐԱԿ> ՍՊԸ-ի հետ 50 /հիսուն/ տարի ժամկետով կնքել կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր՝ անշարժ գույքի մուտքի կազմակերպման համար:
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարը սահմանել 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն. Մուրադյան, Ս. Պապյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: