Հիմք ընդունելով Սամվել Մկրտչյանի 06.05.2025թ. թիվ 5313 դիմումի իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0200-0001 ծածկագրից 1.5 հա գյուղատնտեսական նշանակության այլ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք խոտհարք հողատեսքի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 06.05.2025թ. թիվ 52 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Սամվել Սարիբեկի Մկրտչյանին /ծնվ.02.01.1959թ/, Ասյա Խաչիկի Կարապետյանին /ծնվ.15.01.1961թ/, Աննա Սամվելի Մկրտչյանին /ծնվ.23.07.1983թ/ և Հովիկ Սամվելի Մկրտչյանին /ծնվ.28.04.1985թ/, սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0200-0001 ծածկագրից 1.5 հա գյուղատնտեսական նշանակության այլ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք խոտհարք հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: