Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1820-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2025 թվականի N 1820-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 11.04.2025Թ. ԹԻՎ 1070-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ներսես Մկրտիչի Սուքիասյանի լիազորված անձ՝ Հասմիկ Մկրտչի Սուքիասյանի 10.07.2025թ․ N8912 դիմումը և 08/07/2025թ. N Կ-08072025-02-0205 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի, պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Աշտարակ համայնքի ղեկավարի 11.04.2025թ. N1070-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ. <<Հիմք ընդունելով Ներսես Մկրտիչի Սուքիասյանի լիազորված անձ՝ Հասմիկ Մկրտչի Սուքիասյանի 04.04.2025թ N 3935 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող Ներսես Մկրտիչի Սուքիասյանի ընտանիքին 02-113-0025-0028 ծածկագրում հատկացված 0․17հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0․0645հա /ընդհամենը 0․2345հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Ներսես Մկրտիչի Սուքիասյանի և Աննա Խաչիկի Վարդանյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1.Ճանաչել Ներսես Մկրտիչի Սուքիասյանի /ծնվ.09.02.1961թ./ և Աննա Խաչիկի Վարդանյանի /ծնվ. 27.10.1969թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-113-0025-0028 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.2345հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2․02-113-0025-0028 ծածկագրով 0.2345հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, Օշական բնակավայր, Մ. Նալբանդյան փողոց, 2-րդ նրբանցք, 18/1 հողամաս:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:>>:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner