Հիմք ընդունելով Ասյա Հակոբյանի լիազորված անձ Ռոման Հակոբյանի 10.07.2025թ. N 8909՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ինչպես նաև 08.01.2025թ. Գ.Մ. 160 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնք Աշտարակ քաղաքում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր 02-001-0611-0003, 0.118հա/ տալ 61 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, N 61 շինություն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: