Հիմք ընդունելով Խաչիկ Կարապետյանի 02.06.2025թ N 6744 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Օհանավան բնակավայրում գտնվող Խաչիկ Կարապետյանի իրավանախորդներին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագրեր 02-112-0161-0004 և 02-112-0162-0023/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Խաչիկ Վախթանգի Կարապետյանի /ծնվ 31.01.2001թ/ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում 02-112-0161-0004 և 02-112-0162-0023 կադաստրային ծածկագրերում հատկացված 0.283հա գյուղատնտեսական պտղատու այգի /հնդավոր/ նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.00774հա ( ընդհամենը 0,29074 հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: