Հիմք ընդունելով Աստղիկ Ղարիբյանի լազորված անձ՝ Ռուղաննա Սահակյանի 21.03.2024թ. N 3332՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 2002-2005թթ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․Աստղիկ Պարգևի Ղարիբյանին /ծնվ․25․10.1962թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Ուշի բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-108-0001-0005/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023FN4KE8/ 132․38քմ մակերեսով բնակելի տունը և 39․4քմ թոնրատունը կառուցված 2002-2005թթ․ ճանաչել օրինական, օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 261029 / երկու հարյուր վաթսուն մեկ հազար քսան ինը/ ՀՀ դրամ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
-Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: