Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

11 նոյեմբերի 2024 թվականի N 12

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Աշտարակ համայնքի 2025թ. բյուջեի հանրային քննարկումը տեղի կունենա 2024թ․ նոյեմբերի 27-ին, ժամը 15․00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում։

Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի 2025թ. բյուջեի հանրային /ինչպես նաև առցանց/ քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Մենք ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ իրականացվում է  նաև առցանց` http://ashtarak.am կայքով:

2024թ. նոյեմբերի 12-26-ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 7, 2-րդ հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում:

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև:



Կից փաստաթղթեր՝
(546.00 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner