Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 363
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 317-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2025 թվականի N 317-Ա

ԱՍՏՂԻԿ ԱԲՐԱՀԱՄԻ ՊԵՏՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0.00257ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աստղիկ Պետոյանի 14.06.2024թ. N 6692 դիմումը, Աշտարակի գույքագրման բյուրոյի կողմից 15.01.1997թ. տրված սեփականության վկայագիրը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դրական դիրքորոշումները և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-001-0177-0004 և 12-001-0177-0007 ծածկագրերից 0,00257հա հողամասի և ավտոտնակի չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3) ենթակետի, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոտնակի պահպանման և սպասարկման համար հատկացվել է հողամաս, սակայն հողհատկացման հիմքերը չեն պահպանվել, ինչպես նաև վերը նշված 0,00257հա մակերեսով հողամասը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Խ. Աբովյան փողոցի N 31 շենքի բակում գտնվող, 02-001-0177-0007 կադաստրային ծածկագրից 0,00154հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը՝ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:

2.Վերականգնել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Խ. Աբովյան փողոցի N 31 շենքի բակում գտնվող, 02-001-0177-0004 և 02-001-0177-0007 կադաստրային ծածկագրերից Աստղիկ Աբրահամի Պետոյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,00257հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը՝ հողամասի կադաստրային արժեքը՝ 270 205 /երկու հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր հինգ/ ՀՀ դրամ վճարելու պայմանով:

3. Երկրորդ կետում նշված ավտոտնակի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Խ. Աբովյան փողոց, ավտոտնակ N 31/2:

4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/

- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner