Հիմք ընդունելով Պետրոս Թարզյանի 15.01.2024թ. N 364՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցի N 14 շենքի հարևանությամբ գտնվող /ծածկագիր՝ 02-001-0461-0044-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 24,5քմ բնակավայրերի նշանակության հողամասի վրա կառուցված 24,5քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը ------քմ/ ինքնակամ ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023B6ELCK/:
2․ 02-001-0461-0044 ծածկագրից 24,5քմ ավտոտնակով ծանրաբեռնված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոխված որպես բնակելի կառուցապատման:
3. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Վ․ Համբարձումյան փողոց, ավտոտնակ N 14/3:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Պետրոս Հովհաննեսի Թարզյանին գնելու օրինական ճանաչված 24,5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 24,5քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: