Հիմք ընդունելով Սահակ Մարգարյանի 08.11.2024թ. N 12650՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-020-0014-0001, 0,177 հա/ տալ 7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, Մ․ Մանուկյան փողոց, 5-րդ նրբանցք, հողամաս N 7:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: