Հիմք ընդունելով Հայկանուշ Ռաֆաելի Յախշիբեկյանի լիազորված անձ Ստելլա Սուրենի Հունանյանի 31.07.2024թ․ N 8545՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող Հայկանուշ Ռաֆաելի Յախշիբեկյանին սեփականության իրավունքով հատկացված 0.06 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր՝ 02-001-0718-0025/ ավել օգտագործվող մինչև 20% 0,0011 հա/ընդամենը 0,0611 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Ճանաչել Հայկանուշ Ռաֆաելի Յախշիբեկյանի /ծնվ. 01․05․1948թ./ սեփականության իրավունքն ըստ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի կադաստրային քարտեզի 02-001-0718-0025 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0,0011 հա մակերեսով /ընդամենը 0,0611 հա/ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. 02-001-0718-0025 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ, Արայի այգեգործական թաղամասի 14-րդ փողոց, հողամաս N 9:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: