Այսօր: Երեքշաբթի, 5 Հուլիսի 2022թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՂՄՈՍԱՎԱՆ ԵՎ ՓԱՐՊԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 03.05.2022թ. N 57 և 11.05.2022թ. N 58 դրական եզրակացությունները`  Աշտարակ համայնքի Սաղմոսավան և Փարպի բնակավայրերի հողերից գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի և հասարակական կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հաստատել Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-093-0007-0202 ծածկագրով 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից0,0779հա արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ թոնրատուն կառուցելու նպատակով:

 2. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0153-0045 ծածկագրով 0,0432հա, 02-110-0153-0042 ծածկագրով 0,06466հա, 02-110-0153-0055 ծածկագրով 0,0359հա, 02-110-0153-0064 ծածկագրով 0,0346հա, 02-110-0153-0050 ծածկագրով 0,03745հա, 02-110-0153-0048 ծածկագրով 0,0394հա, 02-110-0153-0060 ծածկագրով 0,035հա, 02-110-0153-0061 ծածկագրով 0,0348հա, 02-110-0153-0065 ծածկագրով 0,03463հա, 02-110-0153-0057 ծածկագրով 0,0351հա, 02-110-0153-0054 ծածկագրով 0,036հա, 02-110-0153-0043 ծածկագրով 0,0507հա, 02-110-0153-0053 ծածկագրով 0,0363հա, 02-110-0153-0066 ծածկագրով 0,03462հա, 02-110-0153-0051 ծածկագրով 0,0366հա, 02-110-0153-0047 ծածկագրով 0,042հա և 02-110-0153-0063 ծածկագրով 0,0347հա արոտավայրերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ <ԷԿՈ ԳԱՐԴԵՆՍ>  ծրագրի շրջանակում բնակելի տներ կառուցելու նպատակով:

     3. 1, 2 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՍ ԹՈՒՄԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner