Հիմք ընդունելով Արամ Սիրունյանի լիազորված անձ Գրիգոր Հարությունյանի 29.10.2025թ N 14680 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով <<ՉԱՓՇԻՆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագիծը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1. Հաստատել Արամ Տիգրանի Սիրունյանի /ծնվ. 21.02.1953թ./ սեփականության իրավունքով պատկանող 02-109-0085-0015 կադաստրային ծածկագրով հողամասի ճշգրտված տեղադիրքն ու սահմանները՝ ըստ կից ներկայացված և Աշտարակ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: