Հիմք ընդունելով Ռաֆիկ Առաքելյանի 28.10.2025թ. N 14377 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 30քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0843-0326/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 30/9 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0843-0326/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 26092025-02-0017/ 30քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 30քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ՌԱՖԻԿ ՌԱԶՄԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 59 070 /հիսունինը հազար յոթանասուն/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 133 260 /մեկ հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: