Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 319-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2020 թվականի N 319-Ա

ՋԱՆԻԲԵԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշտարակ համայնքի ղեկավարի 27.05.2020թ. N 117-Ա կարգադրությամբ և 21.05.2020թ. N 37-Ա Աշտարակ համայնքի ավագանու որոշմամբ աճուրդի է ներկայացվել Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի հմ. 73/7 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, կիսակառույց շինություններն ու պարիսպը և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.33274 հա հողամասը՝ 23400000 դրամ մեկնարկային գնով: Կայացված աճուրդում 24600000 ՀՀ դրամ առավելագույն գնով հաղթող է ճանաչվել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի հմ.28/12 հասցեի բնակիչ Ջանիբեկ Վարազդատի Նիկոլյանը, որի մասին 29.06.2020թ. կազմվել է անշարծ գույքի աճուրդով վաճառելու մասին թիվ 14 արձանագրությունը:

Հիմք ընդունելով անշարժ գույքը աճուրդով վաճառելու մասին 29.06.2020թ. թիվ 14 արձանագրությունը և  ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1.Հաստատել Աշտարակի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 29.06.2020թ. թիվ 14 արձանագրությունը և Աշտարակ քաղաքի Սբ. Սարգսի փողոցի հմ. 73/7 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝/ կիսակառույց շինություններն ու պարիսպը և դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.33274հա բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը/ 24600000 դրամով օտարել Աշտարակ  քաղաքի Պռոշյան փողոց հմ.28/12 հասցեի բնակիչ Ջանիբեկ Վարազդատի Նիկոլյանին: 

 2.Կնքել անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման: 

3.Պարտավորեցնել Ջանիբեկ Նիկոլյանին՝ Աշտարակի համայնքապետարանի 900445101141 հաշվարկային հաշվին աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված 24600000 դրամից մուծել 8130000 / ութ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար/ դրամ, ինչպես նաև աճուրդի անցկացման օրը մուծված 1170000 / մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար/ նախավճարը, իսկ 15300000 / տասհինգ միլիոն երեք հարյուր հազար/ դրամը մուծել համայնքապետարանի 900445101463 հաշվակային հաշվին՝ որպես հողամասի կադաստրային արժեք:

Ընդունել ի գիտություն, որ վճարման անդորագրերը հանդիսանում են սույն որոշման անբաժանելի մասը:

 4Քաղաքաշինության  և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան,  Շ. Վահանյան/:

 - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner