ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
2025թ․ տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա 2024թ․ նոյեմբերի 27-ին, ժամը 15․00-ին, Աշտարակի համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Հրավիրում ենք ձեզ Աշտարակ համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը սահմանելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային /ինչպես նաև առցանց/ քննարկումներին:
Մենք ակնկալում ենք համայնքի բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը հանրային քննարկմանը:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> որոշման նախագծի հանրային քննարկումն իրականացվում է նաև առցանց` http://ashtarak.am կայքով:
2024թ. նոյեմբերի 12-26-ը ներառյալ խնդրում ենք առցանց ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ, իսկ գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքապետարանի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 7, 2-րդ հարկ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև: