<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ., Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանում տեղի կունենա <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Աշտարակի հրաբխային խարամի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Աշտարակի քաղաքապետարանում, պաշտոնական կայքում՝ ashtarak.am, հեռ. /0232/ 3 10 26, 093 60 10 00: