Այսօր: Շաբաթ, 22 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 մարտի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդուհի Շահբազյանի լիազորված անձ Նազելի Հովսեփյանի 17.03.2025թ. N 3017 դիմումը, նկատի ունենալով, որ Աշտարակ քաղաքի բնակելի շենքերի բակային տարածքներում ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված բարեկարգման և խաղահրապարակների կառուցապատման արդյունքում բակային որոշակի հատվածներ ենթարկվել են փոփոխության, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Պ. Պռոշյան փողոց N 13/10 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0178-0058/, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման 43,5քմ մակերեսով հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Վարդուհի Մուշեղի Շահբազյանի միջև 24.08.2012թ. կնքված ՍՄ 2080 կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հողամասի մակերեսի փոփոխություն՝ 43,5քմ-ի փոխարեն 39քմ:

2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/

   - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner