Հիմք ընդունելով Ռուզաննա Արմենակի Մանուկյանի 06.08.2025թ N 10140 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 05/08/2025 N Կ-05082025-02-0109 որոշումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող Ռ.Մանուկյանի կողմից փաստացի տիրապետվող /օրենսդրության պահանջների խախտմամբ հատկացված, ծածկագիր 02-109-0085-0001/ 0.12294 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Ռուզաննա Արմենակի Մանուկյանի /ծնվ.19.02.1970թ./ սեփականության իրավունքը, ըստ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի կադաստրային քարտեզի 02-109-0085-0001 կադաստրային ծածկագրում հատկացված 0.12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.00294 հա /ընդհամենը 0.12294 հա / հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի տիրապետվել է նաև համայնքի քարտեզագրումից առաջ:
2. 02-109-0085-0001 ծածկագրով 0.12294 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒջան բնակավայր, 30-րդ փողոց, 1 հողամաս:
3. Աշտարակ համայնքի ղեկավարի 02.02.2024թ. թիվ 344-Ա և 23.02.2024թ. թիվ 621-Ա որոշումները ճանաչել չեղյալ:
4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: