|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
09 դեկտեմբերի 2024 թվականի N 15 |
ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ |
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի /այսուհետ Հավելված/՝ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<ՀԱԷԿ>> ՓԲԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Արմավիր համայնքում <<ՀԱԷԿ>>-ի հսկվող տարածքում՝ աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստարանի ընդլայնման՝ 3-րդ հերթի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ /2-րդ հանրային լսում/։
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ. փոստ՝ ashtarakmunicipality@gmail.com, հեռ. 098-25-25-69): |
|
|
|