Քննության առնելով՝ գույքահարկի, անշարժ գույքի հարկի և հողի հարկի /այսուհետև՝ հարկ/ ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին հարցը, պարզվեց որ, քաղաքացի Վահան Ավետիսի Ասլանյանը հանդիսանալով գույքահարկ, և հողի հարկ վճարող սուբյեկտ, չի կատարել հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի ներկայացրած տեղեկանքների հիման վրա 2024 թվականի նոյեմբերի 1-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ, որը 2․12․2024թ․ թիվ 4515-Ա որոշմամբ երկարաձգվել է 10 օրով։ Վահան Ավետիսի Ասլանյանը չնայած <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ծանուցվել էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, սակայն չէր ներկայացել վարչական վարույթի լսմանը։ Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը. Վահան Ավետիսի Ասլանյանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկի, հողի հարկի գծով հարկային պարտավորությունները, որը կազմում է․ 1․ 02-058-0241-0017 կադաստրային ծածկագրով հողամասի 2020 թ․ համար, ապառք՝ 6,783 /վեց հազար յոթ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 19,308 /տասնինը հազար երեք հարյուր ութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 26,091 /քսանվեց հազար իննսունմեկ/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2023 թթ․ համար, ապառք՝ 20,349 /քսան հազար երեք հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 4,816 /չորս հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 25,165 /քսանհինգ հազար հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ 2․ 02-058-0358-0081 կադաստրային ծածկագրով հողամասի 2020 թ․ համար, ապառք՝ 574 /հինգ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 3,222 /երեք հազար երկու հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 3,796 /երեք հազար յոթ հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2023 թթ․ համար, ապառք՝ 1,722 /հազար յոթ հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 408 /չորս հարյուր ութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 2,130 /երկու հազար հարյուր երեսուն/ ՀՀ դրամ 3․ 02-058-0290-0006 կադաստրային ծածկագրով հողամասի 2019-2020 թթ․ համար, ապառք՝ 3,479 /երեք հազար չորս հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 12,141 /տասներկու հազար հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 15,620 /տասնհինգ հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով հողամասի 2021-2023 թթ․ համար, ապառք՝ 10,044 /տասը հազար քառասունչորս/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 2,377 /երկու հազար երեք հարյուր յոթանասունյոթ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 12,421 /տասներկու հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ 4․ 02-058-0102-0016 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-2012 և 2020 թթ․ համար, ապառք՝ 7,189 /յոթ հազար հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 11,250 /տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 18,439 /տասնութ հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ 02-058-0102-0016-001 կադաստրային ծածկագրով անհատական տան 2009-2020 թթ․ համար, ապառք՝ 102,028 /հարյուր երկու հազար քսանութ/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում 2008-2020 թթ․ համար առաջացած տույժ՝ 62,696 /վաթսուներկու հազար վեց հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 164,724 /հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ Նույն կադաստրային ծածկագրով շինության և հողամասի 2021-2023 թթ․ համար, ապառք՝ 40166 /քառասուն հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ՝ 9,158 /ինը հազար հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ, ընդամենը՝ 49,324 /քառասունինը հազար երեք հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1. Վահան Ավետիսի Ասլանյանից հօգուտ Աշտարակ համայնքի բյուջեի գանձել 317,710 /երեք հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր տասը/ ՀՀ դրամ, որը վճարել
1․ 63,946 /վաթսուներեք հազար ինը հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ 900445124176 հաշվի համարին։
2․ 89,040 /ութսունինը հազար քառասուն/ ՀՀ դրամ 900445004972 հաշվեհամարին։
3․ 164,724 /հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ 900445002307 հաշվի համարին։
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Աշտարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Ավետիսի Ասլանյանին իրազեկելու հաջորդ օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով: