Հիմք ընդունելով Դավիթ Սարգսյանի 04.10.2024թ. N 11285 դիմումը, Աշտարակ քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը և ինքնակամ բնակելի տան տեխնիկական վիճակի մասին <ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ> ՓԲԸ-ի կողմից 02․10․2024թ․ տրված դրական եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-001-0355-0095/, Դավիթ Սպարտակի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1969հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,08645հա վարելահողի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ ինքնակամ բնակելի տունն օրինականացնելու նպատակով համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 3 834 101 /երեք միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար մեկ հարյուր մեկ/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,08645հա հողամասում ինքնակամ /հաշվառման ծածկագրեր՝ 2023HYLBVN/ կառուցված 128,25քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 252 524 /երկու հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ:
3. Առաջին կետում նշված 0,08645հա հողամասի և օրինականացված բնակելի տան հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Մուղնի, 3-րդ թաղամաս, բնակելի տուն N 78/7:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Աշտարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ: 6 Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: