Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 151
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1790-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հուլիսի 2025 թվականի N 1790-Ա

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐԻ ԲՈԲՈԽՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ 02-008-0119-0004 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

02․06․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Նվեր Մուրադյանի զեկուցագիրն՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրի կադաստրային քարտեզի 02-008-0119-0004 ծածկագրով գույքի սեփականատեր Սարգիս Գրիգորի Բոբոխյանի կողմից հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարվել է շինարարական աշխատանքներ՝ կառուցելով հեղուկ գազաի պահեստ /ստորգետնյա գազամբարներ/։ Իրավախախտման առթիվ 06․06․2025թ․ հարուցվել է թիվ 1540-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Սարգիս Բողբոխյանը ծանուցվել է 18․06․2025թ․ կայանալիք վարչական վարույթի լսումների օրվա և ժամի կապակցությամբ, սակայն չի ներկայացել լսումներին։ Վերջինիս լսված լինելու սահմանդրական իրավունքը պատշաճ ապահովելու համար Սարգիս Բոբոխյանը ևս մեկ անգամ ծանուցվել է 23․06․2025թ․ նշանակված վարչական լսման վերաբերյալ, որին վերջինս ներկայացել է՝ նիստին ներկայացնելով վարչական վարույթին վերաբերելի փաստաթղթեր։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․ 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրանում է վարչական վարույթի ժամկետը և Սարգիս Բոբոխյանի կողմից թույլ տրված իրավախախտումը չի վերացվել, ուստի հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 02․06․2025թ․ ներկայացված զեկուցագիրը և արձանագրությանը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 1540-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշումը, բացահայտված համարելով գործի հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Սարգիս Բոբոխյանը Աշտարակ համայնքի, Աղձք բնակավայրում իրեն պատկանող 02-008-0119-0004 կադաստրային ծածկագրով հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կատարել է շինարարական աշխատանքներ՝ խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները․

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1․1 մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետով, 23-րդ հոդվածի 1-ին մասով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին, 1․1 մասերով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ․

1․ Սարգիս Գրիգորի Բոբոխյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 100․000 / մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարք կատարելու համար։

2․ Սարգիս Բոբոխյանին տեղեկացնել այն մասին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով /ՀՀ ՎԻՎՕ 154-րդ 4-րդ մաս/։ Միաժամանակ առաջարկել 02-008-0119-0004 ծածկագրով հողամասը բերել նախկին տեսքի և նախազգուշացնել այն մասին, որ Աշտարակի համայնքապետարանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պարտավորեցման հայցով դիմելու դատարան ինքնակամ կառուցված շինությունը քանդելու /ապամոնտաժելու/ համար։

3․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5․ Որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Գրիգորի Բոբոխյանին իրազեկելու հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner